Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1142 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության կողմից 2010 թվականին արտասահմանյան գործուղումների թվի ավելացմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով, որից 2010 թվականի ինն ամսում՝ 25000.0 հազ. դրամ)։