26 Օգոստոսի 2010, 1138 - Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաuտատել`
1) Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը` համաձայն N 1 հավելվածի.
2) կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեման` համաձայն N 3 հավելվածի.
4) հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջացնելու ներուժ ունեցող դեպքերի գնահատման և հաղորդման համար կիրառվող որոշման ընդունման սխեմաների օրինակները` համաձայն N 4 հավելվածի:
2. Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և շահագրգիռ մարմինների ղեկավարներին ներկայացնել կենսաբանական, քիմիական ու ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք արձանագրելիս՝ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման հարցերով պատասխանատուին տեղեկատվության հաղորդման օրինակելի ընթացակարգ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և շահագրգիռ մարմինների ղեկավարներին ներկայացնել յուրաքանչյուր կառույցի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը ազգային համակարգող մարմին ներկայացվող՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին, վտանգներին առնչվող՝ իր կողմից իրականացվող և պլանավորված քաղաքականության, ռազմավարությունների և ծրագրերի վերաբերյալ տարեկան տեղեկատվության տրամադրման ձևը, ինչպես նաև իր համակարգում կանոնների պահանջների կատարմանը և կանոնների ներդրմանը վերաբերող հարցերի մասին կիսամյակային տեղեկատվության տրամադրման ձևը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և սահմանված կարգով հաստատել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով բոլոր շահագրգիռ կառույցների ցանկը.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում շահագրգիռ մարմինների ղեկավարների համատեղ հրամաններով սահմանել ազգային համակարգող
մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմներն ապահովող
գործընթացները սահմանող ստանդարտ ընթացակարգեր` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի կողմից համակարգման գործունեության իրականացման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: