3 Սեպտեմբերի 2010, 1129 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ`
1) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսանում մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի
կիրառման իմաստով.
2) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս համայնքին սեփականության իրավունքով փոխանցված` գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ դատական կարգով քաղաքացիների սեփականությունը ճանաչվելու դեպքում սույն որոշման ուժով տվյալ հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` բնակավայրերի հողերի, որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով տրամադրվում է հողամասի գլխավոր հատակագիծ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: