Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1125 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈԻՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 742 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բույսերի պաշտպանության միջոցների փորձաքննության անցկացման կարգը և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 1052-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1151-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը «փորձաքննություն» բառից առաջ լրացնել «և պարարտանյութերի» բառերով, իսկ «արտահանման» բառից հետո` «ու պարարտանյութերի ներմուծման» բառերով.
2) որոշման նախաբանում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.
3) որոշման 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետը «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով,
բ. 2-րդ ենթակետը «արտահանման» բառից հետո լրացնել «ու պարարտանյութերի ներմուծման» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում`
ա. «փորձաքննություն», «կետային նմուշ» հասկացությունները «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով,
բ. «խմբաքանակ» հասկացությունը «միջոց» բառից հետո լրացնել «և պարարտանյութ» բառերով,
գ. «իրացնող» հասկացությունը «միջոցներ» բառից հետո լրացնել «և պարարտանյութեր» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնում`
ա. վերնագիրը և 4-րդ կետը «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով,
բ. 7-րդ կետը «Խմբաքանակից» բառից առաջ լրացնել «Բույսերի պաշտպանության միջոցների» բառերով.
գ. բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդ, 7.5-րդ, 7.6-րդ և 7.7-րդ կետերով.
«7.1. Տարայով պահպանվող կամ փոխադրվող պարարտանյութից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տարայից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսաներորդ տարայից.
3) 101-500 տարայի դեպքում`յուրաքանչյուր հիսուներորդ տարայից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից.
5) 1001-5000 տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից:
7.2. Կետային նմուշառումը կատարվում է ճեղքաձև նմուշառման սարքի միջոցով` հորիզոնական դիրքում գտնվող տարայի հակադիր կողմերից:
7.3. Առանց փաթեթավորման, շարժման մեջ գտնվող կամ շեղջով լցված պարարտանյութից նմուշառումը կատարվում է`
1) պարարտանյութերի բեռնման, բեռնաթափման կամ փաթեթավորման գործընթացների ժամանակ մեխանիկական նմուշառման սարքի միջոցով կամ ձեռքով`անընդմեջ կամ հավասարաչափ դադարներով.
2) շեղջով լցված պարարտանյութից նմուշառումը կատարվում է ձեռքի փակվող նմուշառման սարքի միջոցով, շեղջի` ոչ պակաս, քան 30 սմ խորությունից, 2 հակադիր կողմերից: Ընդհանուր զանգվածից նմուշների միջև եղած հեռավորությունը պետք է կազմի 20-25 սմ: Չի թույլատրվում շեղջի գագաթից 50 սմ ցածր և շեղջի հատակից 50 սմ-ից բարձր նմուշառում կատարել:
7.4. Յուրաքանչյուր վագոնից պարարտանյութի նմուշը վերցվում է կարճակոթ գոգավոր թիակով, 2 անգամ`
1) առաջին`պարարտանյութի բեռնաթափման ընթացքում` վագոնի դռան բացվածքից.
2) երկրորդ` պարարտանյութի բեռնաթափումից հետո.
3) վերցվում է 3-ական կետային նմուշ` վերին, միջին և ներքին շերտերից, աջ և ձախ կողմերից: Կետային նմուշները միախառնում և կազմում են միացյալ նմուշ, որից առանձնացվում է միջին նմուշը: Միջին նմուշի քանակը պետք է կազմի յուրաքանչյուր վագոնում առկա պարարտանյութի քաշի 0,002 տոկոսից ոչ պակաս:
7.5. Ավտոմեքենաների բեռնախցիկից նմուշառումը կատարվում է`
1) մինչև 5 տոննա տարողությամբ ավտոմեքենայում առկա պարարտանյութի մակերեսն անկյունագծերով բաժանվում է 7 քառակուսու և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում մեկ կետային նմուշ.
2) 5 տոննայից ավելի տարողությամբ ավտոմեքենայում առկա պարարտանյութի մակերեսը բաժանվում է 10 քառակուսու և յուրաքանչյուր քառակուսուց վերցվում մեկ կետային նմուշ:
7.6. Յուրաքանչյուր կետային նմուշի քանակը պետք է կազմի 400 գրամից ոչ պակաս:
7.7. Կետային նմուշները միախառնում, կազմում են միացյալ նմուշ և համապատասխան սարքավորումով բաժանում միջին նմուշների` 1-2.5 կգ քաշով:».
7) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը «Յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Բույսերի պաշտպանության միջոցների» բառերով.
8) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը «միջոցի» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութի» բառերով.
9) որոշման N 1 հավելվածի 4-րդ բաժնում`
ա. վերնագիրը «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով,
բ. 13-րդ կետում «սույն կարգի 13-րդ կետի» բառերը փոխարինել «սույն կարգի 12-րդ կետի» բառերով,
գ. 17-րդ կետը «միջոցների» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութերի» բառերով.
10) որոշման N 2 հավելվածի`
ա. վերնագիրը «միջոցների» բառից հետո լրացնել «և պարարտանյութերի» բառերով,
բ. աղյուսակի 1-ին սյունակը «միջոցի» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութի» բառերով,
գ. երրորդ պարբերությունը «միջոցը» բառերից հետո լրացնել «կամ պարարտանյութը» բառերով.
11) որոշմամբ սահմանված N 1 ձևը «միջոցի» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութի» բառերով.
12) որոշմամբ սահմանված N 2 ձևի`
ա. վերնագիրը «միջոցների» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութերի» բառերով,
բ. աղյուսակի 2-րդ սյունակը «միջոցներ» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութեր» բառերով,
գ. աղյուսակի 3-րդ սյունակը «միջոցի» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութի» բառերով.
13) որոշման N 3 ձևի տեքստը և աղյուսակի 1-ին սյունակը «միջոցի>> բառից հետո լրացնել «կամ պարարտանյութի» բառերով.
14) որոշման N 4 ձևը «միջոցի» բառից հետո լրացնել «կամ պարարտանյութի» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 որոշումը;
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: