Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 945 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել որ`
1) Երևան քաղաքում առաջնահերթության կարգով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ են հանդիսանում հանրապետական նշանակության վարչական հետևյալ շենքերը և համալիրները`
ա. Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրը,
բ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքն իր տարածքով,
գ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի շենքն իր տարածքով,
դ. Հանրապետության հրապարակը և այն ձևավորող համակառույցները.
2) Երևան քաղաքում առաջնահերթության կարգով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են առանձնացվել քաղաքամերձ համայնքների (բնակավայրերի) հետ սահմանակից հատվածներում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի "Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին" N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
2) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով.

<< VI. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

15. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման առաջարկությունները Երևանի քաղաքապետի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համաձայնեցմանը:
16. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն առաջարկությունն ստանալուց հետո Երևանի քաղաքապետի, անհրաժեշտության դեպքում համապատասխան հարակից համայնքի (համայնքների) տեղական ինքնակառավարման մարմնի և տարածքային կառավարման մարմնի հետ քննարկելուց հետո, առաջարկություններն իր եզրակացությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
17. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացման առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
18. Սույն կարգով առանձնացված, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում Երևանի քաղաքապետը քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետի <<ա>>, <<բ>>, <<գ>>, <<զ>> պարբերություններով սահմանված փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ >>:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: