3 Սեպտեմբերի 2010, 1123 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ընտանիքում աշխատունակ անդամ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամող չունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած քաղաքացիներին և 18 տարին լրացած հաշմանդամներին (այսուհետ` հաճախորդ):»,
բ. 6-րդ կետի «ե» ենթակետը լրացնել «իսկ տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար` քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից» բառերով,
գ. 27-րդ կետից հանել «և խնամքի կարիք ունեցող միայնակ ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած» բառերը,
դ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր հաստատության հաճախորդը հոգեկան խանգարումներով և անձի արտահայտված աթերոսկլերոտիկ փոփոխություններով ընթացող հիվանդությունների դեպքում տեղափոխվում է բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն` հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` նախարարության ուղեգրով».
2) որոշման N 2 հավելվածում «Քրոնիկ հոգեկան հիվանդություն, որն ընթանում է անձի վարքի և ադապտացիոն շեղումներով (փսիխոզներ, թուլամտություն, անձի շեղումներ և այլն)» բառերը փոխարինել «հոգեկան խանգարումներ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: