Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1119 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածներով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության` Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքի տեխնիկական հարկից 76,4 քառ. մետր մակերեսով, 530293,16 դրամ սկզբնական արժեքով տարածքը (այսուհետ` տարածք) 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված
տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի միջոցների հաշվին: