Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 1118 - Ն

ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆՈՒԺԵՐԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն "Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի, "Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին"¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հրդեհաշիջման աշխատանքներում օգնություն ցուցաբերելու նպատակով 2010 թվականի օգոստոսի 4-22-ը Ռուսաստանի Դաշնություն մեկնած Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների համար վառելիքաքսուքային նյութեր ձեռք բերելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1385000,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման "Տրանսպորտային նյութեր" հոդվածով):
2. Հաստատել Ռուսաստանի Դաշնությունում իրականացված հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները վառելիքաքսուքային նյութերով ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարի հաշվին կատարվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված