26 Օգոստոսի 2010, 1104 - Ն
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ԱՊՊԱ ԿՏՐՈՆԻ ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ) ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՎՆԱՍՎԱԾ (ԽՈՏԱՆՎԱԾ), ԿՈՐԱԾ, ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՊԱ ԿՏՐՈՆԻ ՈՒ ԴՐԱ ՁԵՎԱԹՂԹԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել համաձայնեցված հայտարարագրի և ԱՊՊԱ կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինելու և ԱՊՊԱ կտրոնի ու դրա ձևաթղթի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ հավելվածի 12-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: