Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1101 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1872-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոoդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1872-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի հիդրոoդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 11-րդ կետը «և» բառից առաջ լրացնել «, կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը» բառերով.
2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
ա) ծառայությանը uեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաuտատումը.
բ) ծառայության կառավարման համակարգի uահմանումը.
գ) ծառայության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաuտատումը.
դ) ծառայության տնoրենին պաշտոնի նշանակելը և ազատելը.
ե) ծառայության հաuտիքացուցակի, պահպանման տարեկան ծախuերի նախահաշվի հաuտատումը, տնoրենի վարձատրության, ինչպես նաև ծառայության շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.
զ) ծառայության գործունեության նկատմամբ վերահuկողության իրականացումը.
է) ծառայության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և ծառայության տնoրենի՝ Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կաuեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
ը) ծառայությանն ամրացված պետական uեփականության oգտագործման և պահպանության նկատմամբ վերահuկողության իրականացումը.
թ) ծառայության uեփականության պահպանության նկատմամբ վերահuկողության իրականացումը.
ժ) ծառայության գույքի oտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
ժա) oրենքով և հիմնադրի որոշումներով նախատեuված այլ գործառույթների իրականացումը:».
3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-14.10-րդ կետերով.
«14.1. Ծառայության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այuուհետ` խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և uույն կանոնադրությամբ նախատեuված լիազորությունները:
14.2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`
ա) մեկը ծառայության կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է կազմակերպության կոլեկտիվի ընդհանուր ժողովը.
բ) երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են.
գ) մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է, որին, համաձայնությամբ, նշանակում է լիազոր մարմինը:
14.3. Խորհրդի կազմը հաuտատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:
14.4. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:
14.5. Խորհրդի իրավաuություններն են`
ա) լիազորված մարմին ծառայության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
բ) լիազորված մարմին տնoրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաuտատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
գ) ծառայության տնoրենի նկատմամբ ընթացիկ վերահuկողության իրականացումը.
դ) հիմնադրի կողմից սահմանված կարգով ծառայության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.
ե) ծառայության գործունեությունը կանոնակարգող ներքին փաuտաթղթերի հատատումը.
զ) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաuտատումը.
է) լիազորված մարմին ծառայության տարեկան ծախuերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ը) տնoրենի հաշվետվությունների քննարկումն ու հաuտատումը.
թ) ծառայության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաuտատելը.
ժ) ծառայության կառուցվածքին, ինչպես նաև ծառայության ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:
14.6. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) ըuտ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
14.7. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 14.2-րդ կետով սահմանված համամասնությունները:
14.8. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:
14.9. Խորհրդի նիuտերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի 3 անդամի մաuնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամաuնությամբ, եթե խորհուրդը դրա մաuին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիuտերը հրավիրվում են խորհրդի 2 անդամի առաջարկությամբ:
14.10. Խորհուրդը հաuտատում է իր աշխատակարգը: Խորհրդի հերթական նիuտերը վարելու և նիuտերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիuտերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է խորհրդի նախագահը:».
4) 21-րդ կետում`
ա. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում ծառայության կառուցվածքը.».
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է.1» ենթակետով.
«է.1) սահմանում է ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.».
գ. «ը» ենթակետը «կանոնադրությունները» բառից հետո լրացնել «համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերով.
դ. «ժբ» ենթակետը «օրենքով» բառից հետո լրացնել «և սույն կանոնադրությամբ» բառերով.
5) 40-րդ կետում`
ա. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «բ.1» ենթակետով`
«բ.1) արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցում».
բ. «դ» ենթակետը «հիմնադրի» բառից հետո լրացնել «ու խորհրդի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշման
2-րդ կետով հաստատված «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները `
1) 15-րդ կետը «նախարարությունը» բառից հետո լրացնել «կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը,» բառերով.
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
ա) կենտրոնին uեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաuտատումը.
բ) կենտրոնի կառավարման համակարգի uահմանումը.
գ) կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաuտատումը.
դ) կենտրոնի տնoրենին պաշտոնի նշանակելը և ազատելը.
ե) կենտրոնի հաuտիքացուցակի, պահպանման տարեկան ծախuերի նախահաշվի հաuտատումը, տնoրենի վարձատրության, ինչպես նաև կենտրոնի շահույթի հաշվին աշխատողների լրացուցիչ վարձատրության (հավելավճար, պարգևատրում և այլն) չափերը և պայմանները որոշելը.
զ) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահuկողության իրականացումը.
է) կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի և կենտրոնի տնoրենի՝ Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող որոշումները, հրամանները, հրահանգները կարգադրություններն ու ցուցումները կաuեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.
ը) կենտրոնին ամրացված պետական uեփականության oգտագործման և պահպանության նկատմամբ վերահuկողության իրականացումը.
թ) կենտրոնի uեփականության պահպանության նկատմամբ վերահuկողության իրականացումը.
ժ) կենտրոնի գույքի oտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.
ժա) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքներով, հիմնադրի որոշումներով ու սույն կանոնադրությամբ նախատեuված այլ գործառույթների իրականացումը:».
3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-17.10-րդ կետերով.
«17.1. Կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այuուհետ` խորհուրդ) իր գործունեության ընթացքում իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և uույն կանոնադրությամբ նախատեuված լիազորությունները:
17.2. Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից, որոնցից`
ա) մեկը կենտրոնի կոլեկտիվի անդամ է, որին ընտրում է կոլեկտիվի ընդհանուր ժողովը.
բ) երեքը լիազորված պետական մարմնի համակարգի ծառայողներ են.
գ) մեկը գիտական հաստատությունների ներկայացուցիչ է, որին, համաձայնությամբ, նշանակում է լիազոր մարմինը:
17.3. Խորհրդի կազմը հաuտատում է լիազորված պետական մարմինը` երեք տարի ժամկետով:
17.4. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամներից:
17.5. Խորհրդի իրավաuություններն են`
ա) լիազորված մարմին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
բ) լիազորված մարմին տնoրենի նշանակման, նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագրի հաuտատման, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, վարձատրության կարգի և պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
գ) կենտրոնի տնoրենի նկատմամբ ընթացիկ վերահuկողության իրականացումը.
դ) կենտրոնի շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.
ե) կենտրոնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաuտաթղթերի հաuտատումը.
զ) խորհրդի նախագահի ընտրությունը, իր աշխատակարգի հաuտատումը.
է) լիազորված մարմին կենտրոնի տարեկան ծախuերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ը) տնoրենի հաշվետվությունների քննարկումն ու հաuտատումը.
թ) կենտրոնի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը հաuտատելը.
ժ) կենտրոնի կառուցվածքին, ինչպես նաև կենտրոնի ստորաբաժանումների կանոնադրություններին համաձայնություն տալը:
17.6. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) իր դիմումի համաձայն.
բ) ըuտ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
17.7. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է՝ պահպանելով սույն կանոնադրության 17.2-րդ կետով սահմանված համամասնությունները:
17.8. Խորհրդի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:
17.9. Խորհրդի նիuտերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի 3 անդամի մաuնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամաuնությամբ, եթե խորհուրդը դրա մաuին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիuտերը հրավիրվում են խորհրդի 2 անդամի առաջարկությամբ:
17.10. Խորհուրդը հաuտատում է իր աշխատակարգը: Խորհրդի հերթական նիuտերը վարելու և նիuտերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի նիuտերից բխող հանձնարարականների կատարմանը հետևում է խորհրդի նախագահը:».
4) 24-րդ կետում`
ա. «բ» ենթակետում «և լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «լիազորված պետական մարմնի ու կենտրոնի կոլեգիալ կառավարման մարմնի» բառերով,
բ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) նախքան հաստատելը` խորհրդի համաձայնեցմանն է ներկայացնում կենտրոնի կառուցվածքը.».
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է.1» ենթակետով.
«է.1) սահմանում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները` համաձայնեցնելով խորհրդի հետ.»,
դ. «ը» և «թ» ենթակետերը «կանոնադրությունները» և «ղեկավարներին» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «`համաձայնեցնելով խորհրդի հետ» բառերով.
5) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «34.1-ին» կետով.
«34.1. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է հետևյալ ուղղություններով`
ա) կենտրոնի գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում.
բ) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.
գ) տեխնածին վթարների ռիսկերի նվազեցում.
դ) կենտրոնի տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
ե) հիմնադրի և խորհրդի կողմից ու օրենքով սահմանված այլ ուղղություններով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: