Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1091 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻՄԱՅԻՍԻ 20-Ի N 591 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի «Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 591 որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 3-րդ կետը «զորահավաքային նախապատրաստության» բառերից հետո լրացնել «և քաղաքացիական պաշտպանության» բառերով.
2) 5-րդ կետի «ա» և «գ» ենթակետերը «զորահավաքի» բառից հետո լրացնել «ու քաղաքացիական պաշտպանության» բառերով.
3) կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրականացվում են հետևյալ գործառույթները`
1) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակում ու մասնակցություն դրանց մշակման աշխատանքներին.
2) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակի համար ներդրումների, նյութատեխնիկական միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ առաջարկությունների մշակում.
3) քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման կազմակերպում.
4) կառուցվածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն.
5) կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում.
6) ղեկավար մարմնի հանձնարարությամբ՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիական պաշտպանության գծով գործունեության ուսումնասիրություններին մասնակցություն.
7) սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների վերլուծություն և դրա արդյունքները ղեկավարին ներկայացնելը.
8) իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև մարմնի ղեկավարի հանձնարարությամբ, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստում.
9) կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատողներին մասնագիտական հարցերի վերաբերյալ խորհրդատվական օգնության ցուցաբերում.
10) քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք ներկայացնելը.
11) քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերող այլ հարցերի համակարգում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: