Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1083 - Ա

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ- ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Ռազմականացված լեռնափրկարար զորամաuերի շտաբ» փակ բաժնետիրական և «Ռազմականացված լեռնափրկարար ջոկատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական բաժնետոմuերի կառավարման լիազորություններ վերապահելու և ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «նախարարությանը» բառով.
2) որոշման 3-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին» բառերը փոխարինել «նախարարին» բառով:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) երկամսյա ժամկետում հաստատել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ապահովել դրա պետական գրանցումը.
2) մեկամuյա ժամկետում ապահովել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության՝ սույն որոշման 2-րդ կետից բխող փոփոխությունների կատարումը և ապահովել դրանց պետական գրանցումը: