26 Օգոստոսի 2010, 1082 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱ¬ԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածի 124-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Շրվենանցի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 493-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը «Խոտանանի» բառից առաջ լրացնել «Վերին» բառով:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չանվանակոչված հանրակրթական ուսումնական հաստատությունները վերանվանվում են այն համայնքի կամ համայնքի բնակավայրի` «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված անվամբ, որի սահմաններում գործում է տվյալ ուսումնական հաստատությունը: Տվյալ համայնքում կամ համայնքի բնակավայրում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չանվանակոչված մեկից ավելի հանրակրթական ուսումնական հաստատությունների առկայության դեպքում դրանք նաև համարակալվում են:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետից բխող վերանվանումների կատարումը, հանրանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխությունների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: