Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1069 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետութայն բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետութայն ֆինանսների նախարարին` «Կրեդիտանշտալտ Ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 2010 թվականի ապրիլի 19-ին կնքված «Բնակարանային կայուն շուկայի զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել 20,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր