5 Օգոստոսի 2010, 1063 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության և «Միլենիում Կոնտրակշեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված համաձայնագիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 28-ի N 1405-Ն որոշման հիման վրա հիմնականում իրականացվել են Երևան քաղաքի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկին հարակից տարածքում քաղաքաշինական (կառուցապատման) ծրագրի իրականացման աշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով և 10-րդ հոդվածով ու «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 28-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի 3-րդ սյունակում «Դվին Հոլդինգ» ՓԲԸ» բառերը փոխարինել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ» բառերով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին իրականացնել սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության և «Դվին Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2007 թվականի հունվարի 24-ին կնքված պայմանագրում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: