Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2010, 1059 - Ա

ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

"ՙԶինապարտության մասին՚"Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տիգրան Կարենի Ալեքսանյանին (ծնվ.` 1988 թվականի հուլիսի 19-ին, քաղ. Երևան, Վ. Համբարձումյան 8/1, բն. 15: 2010 թվականին ընդունվել է Բելգիայի Անտվերպենի համալսարան, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: