12 Օգոստոսի 2010, 1057 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի օգոստոսի 5-ին (N 08/10 արձանագրություն) և 2010 թվականի օգոստոսի 10-ին (N 09/10 արձանագրություն) հաստատված ազգային բաց մրցույթների արդյունքները` մրցույթների հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ պայմանագրերի`
1) պայմանագիր CW-NCB-AF-2/2010 «Մ4-Խաշթառակ-Լուսահովիտ կմ 0+000-կմ 5+520 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ` 659,019,276 դրամ պայմանագրային արժեքով.
2) պայմանագիր CW-NCB-AF-3/2010 «Մոսեսգեղ-Նորաշեն-Վերին Կարմիր աղբյուր կմ 0+000- կմ 8+815 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ և «Արարատ-Ճանշին» ՍՊԸ` 701,972,263 դրամ պայմանագրային արժեքով.
3) պայմանագիր CW-NCB-AF-5/2010 «Մ2-Զառիթափ կմ0+000-կմ 5+775 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ և «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 798,512,220 դրամ պայմանագրային արժեքով.
4) պայմանագիր CW-NCB-AF-7/2010 «Եղեգիս–Հերմոն կմ0+000 – կմ 3+500 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Խաչհար» ՍՊԸ` 408,871,421 դրամ պայմանագրային արժեքով.
5) պայմանագիր CW-NCB-AF-14/2010 «Մեծամոր-Գայ-Հովտաշեն կմ 4+100-կմ 8+926 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Բերմա» ՓԲԸ` 557,522,640 դրամ պայմանագրային արժեքով.
6) պայմանագիր CW-NCB-AF-15/2010 «Մուսայելյան (Բասեն)-Ջրառատ կմ 13+000 – կմ 16+770 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ` 607,446,600 դրամ պայմանագրային արժեքով.
7) պայմանագիր CW-NCB-AF-16/2010 «Ախուրյան-Կառնուտ կմ 4+000 – կմ 8+000 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Մերձմոսկովյան» ԲԲԸ` 630,024,205 դրամ պայմանագրային արժեքով.
8) պայմանագիր CW-NCB-AF-17/2010 «Կառնուտ-Մուսայելյան (Բասեն) կմ 8+000 – կմ 13+000 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ախուրյանի ՃՇՇ» ՓԲԸ և «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ` 765,590,000 դրամ պայմանագրային արժեքով.
9) պայմանագիր CW-NCB-AF-18/2010 «Եղեգիս–Հերմոն կմ3+500 – կմ7+540 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ` 471,283,944 դրամ պայմանագրային արժեքով.
10) պայմանագիր CW-NCB-8/AF2-2010 «Մ4-Բալահովիտ-Մայակովսկի-Արամուս-Կաթնաղբյուր-Ակունք-Զառ-Սևաբերդ կմ15+300 – կմ23+300 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Խաչհար» ՍՊԸ` 569,998,528 դրամ պայմանագրային արժեքով.
11) պայմանագիր CW-NCB-9/AF2-2010 «Մ9-Թալին կմ 0+000 – կմ 4+500 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ և «Բերմա» ՓԲԸ` 637,912,850 դրամ պայմանագրային արժեքով.
12) պայմանագիր CW-NCB-10/AF2-2010 «Թալին-Դաշտադեմ կմ 4+500 – կմ 7+706 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ` 423,905,931 դրամ պայմանագրային արժեքով.
13) պայմանագիր CW-NCB-11/AF2-2010 «Ագարակ-Կարճևան կմ 0+000 – կմ 4+040 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներ»` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 581,404,693 դրամ պայմանագրային արժեքով: