12 Օգոստոսի 2010, 1053 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին ներկայացվող տեղեկությունների և հաշվետվության ձևերը` համաձայն N 4 (N 1 ձև), N 5 (N 2 ձև) ու N 6 (N 3 ձև) հավելավածների».
2) որոշումը լրացնել NN 4, 5 և 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների.
3) որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 21-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունը «Ծրագիրն իրականացնողը» բառերից հետո լրացնել «(ծրագիրն իրականացնողի ոչ ռեզիդենտ հանդիսանալու դեպքում` բարեգործություն ստացողը)» բառերով, իսկ «սահմանված ծավալով ու պարբերականությամբ» բառերից հետո՝ «(համաձայն NN 4 և 5 հավելվածների)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «տարեկան հաշվետվությունը» բառերից հետո լրացնել «(համաձայն N 6 հավելվածի)» բառերով:
Հավելված