Կառավարության որոշումներ

8 Հուլիսի 2010, 1051 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը հաստատելու մասին» N 1555-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 23-ի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը վերապահելու մասին» N 639 որոշումը։
3. «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպել` միաձուլելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ստեղծելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա« գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
4. Կազմակերպության կազմում ստեղծել «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ», «Մանրէների ավանդադրման կենտրոն», «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ» հիմնարկները։
5. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) կենսատեխնոլոգիայի բնագավառում կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների և տեխնոլոգիաների մշակմանը, միկրոբիոլոգիայի ժամանակակից հիմնահարցերի ուսումնասիրմանը և գիտաարտադրական նշանակության նոր, հեռանկարային մանրէների ավանդադրմանը, բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, երկրագիտության և բնապահպանության բնագավառներում առկա կենսատեխնոլոգիական բնույթի խնդիրների լուծմանը, կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանը և վնասազերծմանն ուղղված հիմնարար գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.
2) կենսատեխնոլոգիայի բնագավառում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրության տեխնոլոգիաների մշակմանն ուղղված կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտաուսումնական կազմակերպությունների ներգրավմամբ` ուսումնամեթոդական գործունեության իրականացումը մագիստրոսական և ասպիրանտական կրթության բնագավառում:
6. Կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների իրականացում, կենսապատրաստուկների փոքրածավալ արտադրության կազմակերպում, գիտատեխնիկական մշակումների, տեխնոլոգիաների և փորձնական արտադրության իրացում.
2) վճարովի ծառայությունների մատուցում գիտատեխնիկական, գիտակրթական և գիտամեթոդական գործունեության շրջանակներում, մարքեթինգային ծառայությունների կազմակերպում և մատուցում, մասնագիտական վերապատրաստում և վերաորակավորում.
3) ինովացիոն գործունեության իրականացում.
4) պետական առաջադրանքի կատարումից ազատ շարժական և անշարժ գույքի` վարձակալության հանձնում: Վարձակալության հանձնելիս` ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
7. Սահմանել, որ վերակազմակերպման ընթացքում կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում են նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների և թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաuտված իրերի ու պատմամշակութային նշանակության գույքի: Հողերը, շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաuտված իրերը, պատմամշակութային նշանակության, ինչպեu նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց oգտագործման իրավունքով ամրացվում են կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատաuխան oգտագործելու պայմանով:
8. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2–րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին մինչև 2010 թվականի նոյեմբերի 1-ը` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքները՝ ապահովելով միաձուլման պայմանագրի, փոխանցման ակտերի և կազմակերպության կանոնադրության հաստատումը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը։
10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ներկայացված նախահաշիվների հիման վրա մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում վերաբաշխումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ։