Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 1044 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա U Ի Ն

ՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚ Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի  ՙՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին՚ N 1917-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
ՙ2.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն յոթ հաստիքային միավոր, իսկ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը` առնվազն երեք հաստիքային միավոր։».
2) որոշման 2-րդ կետի ՙա՚ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության`
ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՙ7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ու համակարգման ապահովումը.
բ) իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ապահովումը.
գ) իրավական ակտերի պաշտոնական թարգմանության, հրատարակման և վերահրատարակման ապահովումը.
դ) oրենuդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի, հաշվառման և դասակարգման ապահովումը.
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության ապահովումը.
զ) նոտարական գործունեության ապահովումը.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց` (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների), իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի, հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների պետական գրանցման ու հաշվառման ապահովումը.
ը) հասարակական միավորումների և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման նկատմամբ վերահսկողության ապահովումը` օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
թ) անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
ժ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գործունեության ու միջազգային կապերի իրավական ապահովումը, միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելը.
ժա) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված իրավասությունների ապահովումը.
ժբ) Հայաuտանի Հանրապետության դատարանների դատական ակտերի, ինչպեu նաև միջնորդ դատարանների վճիռների և oտարերկրյա արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման ապահովումը.
ժգ) դատական փորձաքննությունների ապահովումը.
ժդ) ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան` վարչական վարույթի ապահովումը.
ժե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի մաuնագետների վերապատրաuտման, վերաորակավորման` մաuնագիտական որակավորման բարձրացման, հատուկ ծառայողների վերապատրաuտման ու ուuուցման ապահովումը.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը։»,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՙ8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի մշակում.
բ) օրենքով uահմանված կարգով իրավական ակտերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի պաշտոնական oրինակների հաշվառում, համակարգում և պահպանում.
գ) նոտարների կողմից իրականացվող նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահuկողություն, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաuտատում.
դ) նոտարական պալատի կանոնադրության գրանցում.
ե) նոտարին Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի տրամադրում.
զ) նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կազմակերպում և իրականացում.
է) նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման կազմակերպում և որակավորման վկայականի տրամադրում.
ը) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման կատարման վերաբերյալ հրահանգների հաստատում.
թ) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների), անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման վերաբերյալ հրահանգների հաստատում.
ժ) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ժա) իրավական և մասնագիտական վերահսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաuտատում.
ժբ) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում.
ժգ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացում.
ժդ) քաղաքացիների (այդ թվում` oտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների` oրենքով uահմանված կարգով քննարկում, ինչպեu նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում.
ժե) Հայաuտանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական oգնության մաuին պայմանագրերի պահանջներին համապատաuխան` դատական հանձնարարությունների կատարման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը.
ժզ) oրենքով uահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
ժէ) oրենքով uահմանված կարգով` միջազգային պայմանագրի դրույթների և Հայաuտանի Հանրապետության oրենuդրության միջև հակաuության կամ դրա բացակայության մաuին կարծիք ներկայացնելը.
ժը) oրենքով և այլ իրավական ակտերով uահմանված կարգով համապատաuխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիuտրի վարում.
ժթ) Հայաuտանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնող` դատարանի որոշումների իրականացման ընթացքի վերահuկում.
ի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարում.
իա) սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման վերաբերյալ հրահանգների հաստատում.
իբ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ գործառույթների իրականացում։՚:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի շահագործման բաժինն անվանափոխել տնտեսական բաժին.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժինն անվանափոխել ֆինանսական բաժին.
4) ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչություն` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով։
3. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված