Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 1043 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բե ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասինե N 1918-Ն որոշման 2-րդ կետի «աե ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի «գե ենթակետը.
2) 11-րդ կետի «բե ենթակետը «նկատմամբե բառից հետո լրացնել «, որի ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարըե բառերով, իսկ «թե, «ժե, «ժ.1ե, «ժաե և «ժբե ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 19-րդ կետի «թե ենթակետում «տվյալ տարածքային բաժնի պետական գրանցամատյանիցե բառերը փոխարինել «պետական միասնական և իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններիցե բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։