Կառավարության որոշումներ

19 Օգոստոսի 2010, 1036 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում գործող TWM էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման և մաքսային ձևակերպման գործընթացում էլեկտրոնային վճարման մոդուլի ներդրման հետ կապված համակարգչային սարքավորումների և ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 48726.9 հազ. դրամ, այդ թվում՝ 28952.8 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներե հոդվածով, և 19774.1 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներե հոդվածով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տերմինալների տեղադրման, ծրագրային ապահովման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 49910.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներե հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասինե N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված