19 Օգոստոսի 2010, 1034 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի ՙԳրականության հրատարակում՚, ՙՈչ պետական մամուլի հրատարակում՚, ՙԱջակցություն գրականության հրատարակմանը՚ և ՙԵրաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում՚ ծրագրերով 2010 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին՚ N 262-Ն որոշման N 3 հավելվածի ՙՏեղեկատու գրականություն՚ բաժնի 11-րդ կետում ՙԱրեգ՚ ՍՊԸ՚ բառերը փոխարինել ՙԷս Թի՚ Սպորտն այսօր՚ ՍՊԸ՚ բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։