12 Օգոստոսի 2010, 1011 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասինե Հայաuտանի Հանրապետության oրենքի 29-րդ հոդվածի 2-րդ, 30-րդ հոդվածի 2-րդ և 31-րդ հոդվածի 3-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարի չափը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում չներառված պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և տոն օրերին ծառայության, ինչպես նաև հերթապահության ներգրավումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, իսկ հավելավճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և չափով՝ հաշվարկների համար հիմք ընդունելով ոստիկանության ծառայողի դրամական բավարարումը։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճարներ վճարվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում նշված չափերով, ամիսը մեկ անգամ, դրամական բավարարման վճարման հետ միաժամանակ։
4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելավճարները ոստիկանության ծառայողներին չեն վճարվում ամենամյա, ուսումնական, լրացուցիչ, կարճատև, նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխային խնամելու արձակուրդների, ուսման (դասընթացների) և վերապատրաստման, հիվանդության, կադրերի ռեզերվում գտնվելու, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու, կասեցնելու ժամանակի համար։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված