12 Օգոստոսի 2010, 1003 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1298-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 822-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին կետով.
«16.1. Վարչության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով վարչության պետին կից ստեղծվում է կոլեգիա։ Վարչության պետին կից կոլեգիան`
1) օժանդակում է վարչության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների կայացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այլ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է վարչության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։ե։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել կոլեգիա, հաստատել դրա կազմը և աշխատակարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնակման հրապարակմանը հաջորդող օրվանից։