Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2010, 989 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՆՏՈԿՈՍ ՑՊԱՀԱՆՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՙՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով 2009 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստացած շահույթը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 299-Ա որոշման հիման վրա տրամադրված 79.629.719.887 դրամի չափով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինել 55.644.010.355 դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը նախարարությանը վերադարձնի 79.629.719.887 դրամ անվանական արժեքով, KB-10 սերիայի և 00023 համարակալմամբ գանձապետական հասարակ մուրհակը։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին։