19 Օգոստոսի 2010, 1037 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցման նպատակով Արքեպիսկոպոս Ադանայի Հայոց, Առաջնորդ Կաթողիկե Հայոց, Հայաստանի, Արցախի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայր Նշան Կարաքէհէեանի միջնորդությունը և ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի N 45 հաuցեում գտնվող, պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան հանդիuացող տան հատվածի`համաձայն
N 1 հավելվածի, սահմանված կարգով տեղափոխումը Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող` Գյումրի քաղաքի Մայակովսկու N 86 և Աթարբեկյան N 80ա հաuցեների տարածք՝ համաձայն
N 2 հավելվածի, այն վերականգնելու նպատակով: