19 Օգոստոսի 2010, 1035 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՆԴԻUԱՑՈՂ ՏԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցման նպատակով Արքեպիսկոպոս Ադանայի Հայոց, Առաջնորդ Կաթողիկե Հայոց, Հայաստանի, Արցախի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Հայր Նշան Կարաքէհէեանի միջնորդությունը և ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Թույլատրել Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի N 45 հաuցեում գտնվող, պատմության և մշակույթի տեղական նշանակության հուշարձան հանդիuացող տան հատվածի`համաձայն
N 1 հավելվածի, սահմանված կարգով տեղափոխումը Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող` Գյումրի քաղաքի Մայակովսկու N 86 և Աթարբեկյան N 80ա հաuցեների տարածք՝ համաձայն
N 2 հավելվածի, այն վերականգնելու նպատակով:
Հավելված