Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2010, 1014 - Ա

ԵՐՋԱՆԻԿ ԱՍՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Երջանիկ Հակոբի Ասրյանին (ծնվ.` 1991 թվականի դեկտեմբերի 11-ին, հասցեն` քաղ. Երևան, Արամ Խաչատրյան փող., շենք 11, բն. 67, 2009 թվականին ընդունվել է Ռուսաստանի պետական կառավարման համալսարան, որը Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: