29 Հուլիսի 2010, 972 - Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԱԽՈՂՄԱՆ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման հարկային մարմինների ձախողման փաստն արձանագրելու կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված