Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 969 - Ա

ԳՈՌ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Զինապարտության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գոռ Գասպարի Հովակիմյանին (ծնվ.`1992 թվականի մարտի 12-ին, քաղ. Երևան, Վարդանանց 2-րդ նրբ., շ. 4, բն. 32։ 2010 թվականին ընդունվել է Լոնդոնի Գլուսիստերշիրի համալսարան (որը Եվրոպայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն)` ՙԳործարարության կառավարում՚ մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։