Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2010, 957 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 101–րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 86-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սահմանված կարգով ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի վերաբերյալ ծրագրային առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված` հիմնավորված առաջարկությունների հիման վրա սահմանված կարգով կազմակերպել քարաթափերի տեղամասերում ստիպողական քարաթափերի ծրագրերի մշակումը և իրականացումը։
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների իրականացումն ընդգրկել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված