22 Հուլիսի 2010, 953 - Ա
ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, Ղրղզստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ՙԸնթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա պետություններին՚ հոդվածով)։