29 Հուլիսի 2010, 935 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ՙՊոլիկլինիկաների (խառը, մեծահաuակների և մանկական), առանձին մաuնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնuուլտացիաների և հիվանդանոցային (մաuնագիտացված) բժշկական օգնության ու uպաuարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մաuնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաuտատելու մաuին՚ N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի պարզաբանումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
ՙ1. 35-րդ կետով նախատեսված գործունեության տեսակների համար 1.21-րդ, 1.22-րդ, 1.23-րդ, 1.24-րդ և 9-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները պարտադիր չեն՚.
2) N 2 հավելվածի` հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների 12.3-րդ կետի պարզաբանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՙ12.3-րդ կետով նախատեuված քիմիաթերապիայի բաժանմունքն ուռուցքաբանական (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում կարող է գործել բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում, որտեղ առկա են լաբորատոր ու գործիքային հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ և վերակենդանացման բաժանմունք՚։
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ քիմիաթերապիայի բաժանմունք ունեցող, սակայն ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող` լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիu հետո։