8 Հուլիսի 2010, 925 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Հ-46 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ Մ2-ՀԱԼԻՁՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասինե N 765 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հուլիսի 7-ին (արձանագրություն N 06/10) հաստատված ազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները՝ ըստ պայմանագրերի`
1) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Ճանապարհե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Գորիսի ՃՇՇե բաց բաժնետիրական ընկերությունը՝ 717,738,351 դրամ պայմանագրային արժեքով (պայմանագիր CW-NCB-1AF2/2010 «Մ2-Հալիձոր կմ 0+000-կմ6+145 ճանապարհահատվածի (Մ2-Շինուհայր հատված) վերականգնման շինարարական աշխատանքներե).
2) «Ոսմարե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 520,604,159 դրամ պայմանագրային արժեքով (պայմանագիր CW-NCB-2AF2/2010 «Մ2-Հալիձոր կմ6+146-կմ8+400 ճանապարհահատվածի (Շինուհայր գյուղի տարանցիկ հատված) վերականգնման շինարարական աշխատանքներե).
3) «Զանգեզուրտրանսշինե բաց բաժնետիրական ընկերությունը՝ 741,804,570 դրամ պայմանագրային արժեքով (պայմանագիր CW-NCB-3AF2/2010 «Մ2-Հալիձոր կմ8+400-կմ11+975 ճանապարհահատվածի (Շինուհայր-Հալիձոր հատված) վերականգնման շինարարական աշխատանքներե)։