Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 976 - Ա

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>> ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու 2/1 հասցեում գտնվող 336,03 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 7194 դրամ սկզբնական արժեքով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0293 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) և ամրացնել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։