Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 970 - Ա

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Նորայրի Հակոբյանին (ծնվ.`1986 թվականի մարտի 31-ին, հասցեն` քաղ. Երևան, Չարենցի փող., 70 շենք, բն. 94, 2010 թվականին ընդունվել է Ստոկհոլմի ԿԹՀ-ի տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։