29 Հուլիսի 2010, 956 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի <<Պետական տուրքի գծով արտոնություն uահմանելու և Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մաuին>> N 1279-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը <<գոտու>> բառից հետո լրացնել <<գյուղական>> բառով.
2) որոշման 2-րդ կետում <<սույն որոշման 1-ին կետում նշված`>> բառերը փոխարինել <<աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի`>> բառերով.
3) որոշման 5-րդ կետում <<սույն որոշման 1-ին կետում նշված>> բառերը փոխարինել <<սույն որոշումից բխող>> բառերով։
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 22-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին>> N 436-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 60,500.0 հազ. դրամ, այդ թվում`
1) 53,280.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիuացող շահառուների (այuուհետ` շահառու) փոխարեն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարների գծով գումարները վճարելու նպատակով, որից`
ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 10,250.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Պարտադիր վճարներ>> հոդվածով),
բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 2,030.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով),
գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 41,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Պարտադիր վճարներ>> հոդվածով).
2) 5,944.0 հազ. դրամ` <<Գլենդել Հիլզ>> ՓԲԸ-ի կողմից Գյումրի և Սպիտակ քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամասերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`
ա. պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 1.220.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Պարտադիր վճարներ>> հոդվածով),
բ. նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 244,0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով),
գ. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 4,480.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Պարտադիր վճարներ>> հոդվածով).
3) 1,276.0 հազ. դրամ` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բազմաբնակարան շենքերի, բնակարանների (բնակելի տների) շահառուներին հանձնելու նպատակով նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր կնքելու համար նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման <<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> հոդվածով) ։>>.
2) որոշման 3-րդ կետում <<մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումները>> բառերը փոխարինել <<2010 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն պետության և շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարումները>> բառերով։
3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։