Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2010, 955 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 30-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնիի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից, համաձայն հավելվածի, փոխադրել`
1) քաղաքացու սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.25 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա.
2) իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.25 հեկտար վարելահողը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փայտի մշակման արտադրամասի կառուցման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնիի գյուղական համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։