Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2010, 951 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Հ-39 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ-ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԵՎ Մ4 (Մ-16) – ԱՉԱՋՈՒՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱ¬ՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 2-րդ կետով հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հուլիսի 19-ին (արձանագրություն N 07/10) հաստատված ազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններին` ըստ պայմանագրերի`
1) պայմանագիր CW-NCB-AF-4/2010 «Կարմիրգյուղ-Գեղարքունիք կմ 9+200 - կմ 14+129 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներե`«Գավառի ՃՇՇե բաց բաժնետիրական ընկերությունը` 554,097,285 դրամ պայմանագրային արժեքով.
2) պայմանագիր CW-NCB-AF-8/2010 «Մ4 (Մ-16) - Աչաջուր կմ 0+000 – կմ 3+676 ճանապարհահատվածի վերականգնման շինարարական աշխատանքներե` «Իջևանի ՃՇՇե փակ բաժնետիրական ընկերությունը` 397,078,026 դրամ պայմանագրային արժեքով։