Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2010, 952 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ՄԱՆՈՒԿ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱե ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆե ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Բաժնետիրական ընկերությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով որոշված շուկայական արժեքով ձեռք բերել «Մանուկ պոլիկլինիկաե փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Նորք-Մարաշի տարածքային բաժնի կողմից 2003 թվականի օգոստոսի 28-ին, պետական գրանցման համարը` 273.120.03588) 3724 հատ 1000 դրամ անվանական արժեքով տեղաբաշխված հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերը։
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մանուկ պոլիկլինիկաե փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` «Մանուկ պոլիկլինիկաե փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու միջոցով։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել սույն որոշումից բխող` օրենքով սահմանված փաստաթղթերի (կանոնադրության մեջ կատարված փոփոխություններ, միացման պայմանագիր, փոխանցման ակտ ու սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմ) հաստատումը և սույն որոշմամբ գործունեությունը դադարող կազմակերպության պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանե պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասինե N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.3-րդ կետով.
«2.3. Համալսարանը հանդիսանում է «Մանուկ պոլիկլինիկաե փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտիե։