29 Հուլիսի 2010, 942 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված N 4095 AM վարկային համաձայնագրով նախատեսված` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից գնված գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև՝ 2006 թվականի հունիսի 7-ին կնքված` Թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման համար ճապոնական TF 056629 դրամաշնորհի շրջանակներում գնված և հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 13.171.355,7 դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկան սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի։
2. 3.680.000,0 դրամ հաշվեկշռային արժեքով «ՇԵՎՐՈԼԵ - ՆԻՎԱ - 212301» մակնիշի ավտոմեքենան (թողարկման տարեթիվը՝ 2006 թվական, պետհամարանիշը՝ 353 ԼԼ 64, նույնացման համարը՝ X9L21230060149171, շարժիչի համարը՝ 0160651) հետ վերցնել «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում և 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին, իսկ որոշման 2-րդ կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումը՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։
Հավելված