Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2005, 871 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. «Լուսավտո» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված հաշվեկշռային մեթոդով 2221,61 հազ. դրամ գնահատված արժեքով «ՎԱԶ-21099» և 2665,93 հազ. դրամ գնահատված արժեքով «ՎԱԶ- 21213» մակնիշի ավտոմեքենաները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի տնօրինությանը՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ բաժնետոմսերի քանակի հետգնման ճանապարհով:

1.2. «Լուսավտո» պետական փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Լուսավտո» փակ բաժնետիրական ընկերության:

1.3. «Լուսավտո» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ):

1.4. Սահմանել`

ա) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 21736 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 10868 հազ. դրամ,

գ) որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գծով «Լուսավտո» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

1.5. «Լուսավտո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4808 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 636 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 869 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2663 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 640 հազ. դրամ:

1.6. «Լուսավտո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1.4-րդ կետի «բ» ենթակետում նշված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման վճարը 309149 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

2.1. «Կարին ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)` այն անվանափոխելով «Կարին ԳԵՈ» փակ բաժնետիրական ընկերության` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2.2. Սահմանել`

ա) «Կարին ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը՝ 28370 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 7093 հազ. դրամ:

2.3. «Կարին ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 12897 հազ. դրամ, այդ թվում՝

կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 141 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 3999 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի գծով՝ 3829 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով՝ 3844 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով՝ 198 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 20 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 506 հազ. դրամ,

ընթացիկ պահուստների գծով՝ 178 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 182 հազ. դրամ:

2.4. «Կարին ԳԵՈ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 2.2-րդ կետի «բ» ենթակետում նշված գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը 218455 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տնօրինության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի երկհարկանի արտադրամասը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

3.2. Սահմանել`

ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքը՝ 11956 հազ. դրամ,

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 2989 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

3.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 100457 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին Երևանի Կորյունի փողոցի 19 ա հասցեում գտնվող շենքի չորրորդ հարկի 311,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաշվեկշռային մեթոդով 1394 հազ. դրամ գնահատված տարածքը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին (այսուհետ՝ գնորդ) (անձնագիր՝ AC 0220222, տրված` 001-ի կողմից` 1998թ.):

4.2. Սահմանել օտարվող գույքի վաճառքի գինը` 14004 հազ. դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման վճարը` 492384 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված հաշվեկշռային մեթոդով գնահատված 1265 հազ. դրամ արժեք ունեցող N 2 ԱԼԿ-ի գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:

5.2. Սահմանել դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ 127 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

5.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է

ա) աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 3810 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1. «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված հաշվեկշռային մեթոդով 492 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող N 6 ԿԱԼԿ-ի գույքը մասնավորեցնել դասական աճուրդով:

6.2. Սահմանել դասական աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ 50 հազ. դրամ:

6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

6.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունը ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1500 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 29-ի N 911, 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1358-Ն, 2003 թվականի հոկտեմբերի 16-ի N 1685-Ն և 2004 թվականի հունվարի 22-ի N 94-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1156-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 1.1-ին կետը «բաց բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «` բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման` նվազեցնելով կանոնադրական կապիտալը» բառերով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: