22 Հուլիսի 2010, 927 - Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված տվյալների տրամադրումը համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներին՝ «Ճանա-
պարհային ոստիկանությունե ծառայության կողմից պետական հաշվառում իրականացվող
տրանսպորտային միջոցների մասով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված