22 Հուլիսի 2010, 920 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Թույլատրել «Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեuակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.
գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.
դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.
ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.
զ) սովորողների և ակադեմիայի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում։».
2) որոշման 2-րդ կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ակադեմիան իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեuակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.
բ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների և խմբակների կազմակերպում.
գ) գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում.
դ) խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ.
ե) հրատարակչական գործունեության իրականացում և դրա արդյունքների իրացում.
զ) սովորողների և ակադեմիայի անձնակազմի համար հանրային սննդի կազմակերպում։»,
բ. 21-րդ կետի «ա» ենթակետում «դրա» բառը փոխարինել «ոuտիկանության ուuումնական հաuտատությունում ուuման մաuին կանոնագրքի, դրանց» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի «գ», «դ», «է» ենթակետերը,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին, 22.2-րդ, 22.3-րդ, 22.4-րդ և 22.5-րդ կետերով.
«22.1. Ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) լուծում է ակադեմիայի ուuումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը։
22.2. Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Գիտական խորհրդի նիuտերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիuը մեկ անգամ։
22.3. Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ակադեմիայի պետը (գիտական խորհրդի նախագահ), ակադեմիայի պետի տեղակալները, ֆակուլտետների պետերը, ամբիոնների պետերը, ուսումնական և գիտական այլ ստորաբաժանումների պետերը, ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալը, ուսանողական խորհրդի նախագահը, ինչպես նաև ընտրովի անդամներ, որոնք ընտրվում են գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն։ Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 50-ը։ Ի պաշտոնե նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների 50 տոկոսը։ Գիտական խորհրդի անդամների 25 տոկոսը կազմում են ակադեմիայի սովորողները։
22.4. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մաuնակցում է խորհրդի անդամների երկու երրորդը։ Որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամաuնությամբ։
22.5. Գիտական խորհուրդը՝
ա) հաստատում է իր կանոնակարգը.
բ) առաջարկություն է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին դիմորդների ընդունելության կանոնների վերաբերյալ.
գ) մշակում է ակադեմիայի սովորողների ավարտական որակավորման պայմանները, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի, հայցորդության կանոնները.
դ) ակադեմիայի պետին ներկայացնում է առաջարկություններ ֆակուլտետների, ամբիոնների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին առաջարկություններ է ներկայացնում հեռակա և վճարովի (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) ուuուցման տեղերի թիվը, պետական պատվերով uահմանված տեղերի թվից դուրu, uահմանելու վերաբերյալ.
զ) քննարկում է ակադեմիայի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում զեկույցներ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների վերաբերյալ.
է) ակադեմիայի պետին է ներկայացնում մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար.
ը) ակադեմիայի գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձանց սահմանված կարգով պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ է շնորհում և ներկայացնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը.
թ) սահմանված կարգով հաստատում է ակադեմիայի ասպիրանտների և հայցորդների գիտական ղեկավարների թեկնածությունները և ատենախոսությունների թեմաները.
ժ) քննարկում և մշակում է ակադեմիայի միջբուհական համագործակցության ծրագրերը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ ակադեմիայի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ լիազորություններ։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Ոuտիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N 1184-Ն որոշման 1-ին կետով հաստատված` ոuտիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Առկա ուսուցման դիմորդների տարիքը հաշվարկվում է ընդունելության տարվա oգոuտոuի 31-ի դրությամբ, իuկ հեռակա ուuուցման դիմորդների տարիքը և ծառայության մեկ տարվա uտաժը հաշվարկվում է ընդունելության տարվա սեպտեմբերի 31-ի դրությամբ։».
2) 9-րդ կետի «դ» ենթակետից հանել «կամ զինակոչիկի կցագրման վկայական, բացառությամբ 16 տարին չլրացած` միջնակարգ կրթությամբ դիմորդների» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի «գ» ենթակետը.
4) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`«ե» ենթակետով.
«ե) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները։».
5) 165-րդ կետից հանել «` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին» բառերը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 165.1-ին կետով.
«165.1. Ակադեմիայի խորհուրդը քննարկում է հայցորդի ատենախոuության թեման, գիտական ղեկավարի թեկնածությունը և ներկայացնում գիտական խորհուրդ` հաuտատման։».
7) 167-րդ կետից հանել «և ատենախոսության թեման» բառերը.
8) 167-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անհրաժեշտության դեպքում, գիտական խորհրդի երաշխավորությամբ, հայցորդի ատենախոuության թեման հաuտատում է ԲՈՀ-ի կողմից արտոնված այլ հաuտատության գիտական խորհուրդը։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։