23 Հունիսի 2005, 867 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1127-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման և որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրերում, ինչպես նաև որոշման 1-10-րդ ու կանոնադրության 1-ին կետերում «Փորձագիտական ազգային լաբորատորիա» բառերը փոխարինել «Փորձաքննությունների ազգային բյուրո» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,
հայերեն կրճատ` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ,
ռուսերեն` «թՏրցՊՈՐրՑՉպվվՈ