22 Հուլիսի 2010, 912 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7–րդ հոդվածի 2–րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի տարածքի սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերից՝ համաձայն N 1 հավելվածի՝
1) գյուղատնտեսական նշանակության հողերից 158.56 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 5.11 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։
2. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքի սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 9.18 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։