Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2010, 910 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1505-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացու սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.3 հեկտար արոտավայրը փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոտեխսպասարկման կայանի և ավտոկայանատեղիի կառուցման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.


2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված