22 Հուլիսի 2010, 904 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի ՙԸնդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու կարգը հաստատելու մասին՚ N 1134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետում ՙՀայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՚ բառերը փոխարինել ՙՀայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՚ բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 3-րդ կետի ՙդ՚ ենթակետը ՙանձնագրի տվյալները՚ բառերից հետո լրացնել ՙ(իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը)՚ բառերով,
բ. 6-րդ կետի ՙբ՚ ենթակետը ՙկողմից՚ բառից հետո լրացնել ՙՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՚ բառերով,
գ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։