Կառավարության որոշումներ

22 Հուլիսի 2010, 903 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՙԻրավական ակտերի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի`Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 16-ի ՙՀայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին՚ N 574 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ՙԹաթուլ Մարգարյանին՚ բառերը փոխարինել ՙՇավարշ Քոչարյանին՚ բառերով.
2) ՙՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին՚ բառերը փոխարինել ՙՀայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին՚ բառերով.
3) ՙՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության պետ, սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանին՚ բառերը փոխարինել ՙՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ մայոր Արմեն Աբրահամյանին՚ բառերով։
 

Արխիվ

2024

2023